Վրաստանի բնակչության 70 տոկոսը դժգոհ է Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերություններիցPanorama.am-ը գրում է.

Վրաստանի բնակչության 70 տոկոսը դժգոհ է Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերություններից: Տվյալները ներկայացրել է ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը:

Հունիսին անցկացված նման հետազոտության արդյունքով Վրաստանի բնակչության 63 տոկոսն էր դժգոհ ՌԴ-ի հետ հարաբերություններից, իսկ մարտին` 49 տոկոսը: Հարցվածների 33 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը լուրջ քաղաքական և տնտեսական վտանգ է ներկայացնում Վրաստանի նկատմամբ: Ավելի վաղ, նման կարծիքի հակված էր հարցվածների 25 տոսկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել