Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ուղղված ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի հարթակից և արդյունավետ զրույց են ունեցել ամուր խաղաղության հաստատման վերաբերյալ սկզբունքային հարցերի շուրջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/pfbid02mnMvBxdiDp1XgemHM1pEwA86Bemz6zPRjqkC9VWgsNee9L6xRikXbAiDSXZ78NvBl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել