Եվրավքեն, ինչպես հայտնի է, հավաքել էր անհրաժեշտ 50000 ստորագրությունը, ինչը նշանակում է, որ առաջիկայում Նիկոլի վասալների կողմից հեղինակած նախագիծը մտնելու է խորրդարան՝ քննարկման ու քվեարկման առարկա դառնալու: Դրա նախաձեռնողներն արդեն իսկ հայտարարել են, որ եթե ԱԺ-ում այն տապալվի, ապա ձեռնամուխ են լինելու 300000 ստորագրություն որսալուն, իսկ ահա եթե ԱԺ-ում այն հաստատվի, ապա երկրում հանրաքվե տեղի կունենա:
Շատերն այս ամենը որպես կեղծ օրակարգ են որակում, փուչիկ, որ արհետականորեն փչել են Նիկոլին հնազանդ արտախորհրդարանական արևմտամետ ուժերը:
Ակհայտ է, սակայն, որ առանց Նիկոլի իմացության ու գուցե նաև ուղիղ հրահանգի, նման բան տեղի չէր ունենա: Ի՞նչ է ուզում Նիկոլը:
Նիկոլը, հասկանալով տարածաշրջանային պրոցեսները, ցանկանում է ջրի երեսին մնալ: Եվրաքվեն հստակ ազդակ է՝ ոչ թե Արևմուտքին, այլ՝ ՌԴ-ին առ այն, որ Հայաստանում կա հանրային պարարտ հող՝ արմատական վերանայման ենթարկելու երկրի արտաքին քաղաքականությունը, և եթե դրա համար պահանջվի անգամ հացի փոխարեն բրինձ ուտել, հայերը պատարստ են դրան հանուն եվրոպական ապագայի:
Այսպիսով Նիկոլի նպատակն է մեղմել ՌԴ-ի հակազդեցությունը՝ ուղղված ՔՊ-ական իշխանությունների դեմ: Նա հասկացնում է, որ եթե Մսկվան չհանդուրժի իրեն, ապա ՔՊ-ն կարող է համապատասխան քայլեր կատարել՝ է՛լ ավելի լայն բացելով Արևմուտքի առաջ Հայաստանի դռները: Հետևաբար՝ եթե Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանը շարունակի գոնե ոչ բացահայտ թշնամական քաղաքականությունը, ապա պետք է ընդունի Նիկոլի իշխանությունն ու հաշվի նստի դրա հետ: Այլ կերպ ասած՝ արևմտամետ արտախորհրդարանական ուժերը Եվրաքվեի միջոցով ընդամենն ամրապնդել են Նիկոլի իշխանությունը՝ ՌԴ-ին իբր շանտաժ անելու ճանապարհով:
Բայց Նիկոլը չի հասկանում, որ եթե ՌԴ-ին կամ նույն Արևմուտքին պետք լինի Հայաստանն ավելի ամուր գրկել, ապա ոչ մի նման լակոտական խաղեր օգուտ չեն կարող բերել.երկու բևեռներն էլ ունեն ամապատասխան պոտենցիալ՝ Նիկոլին «ամուր գրկելու»՝առանց ավելորդ խաղեր տալու:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3349
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել