1in.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Մոնտին, ով շուրջ 1.5 տարի գլխավորել է տեխնիկական կաբինետը, Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելի ընտրությունը համարել է դրական փաստ: 

Նրա խոսքով՝ Գերմանիան հուսալի և հետևողական կմնա իր քաղաքականության մեջ, ընտրություններից հետո ավելի քիչ լարվածություն կլինի, քան մինչ այդ: «Այժմ ավելի հանգիստ կհամադրվեն եվրոպական լոկոմոտիվի և հեղինակավոր ազգային կառավարության դերերը»,- ասել է Մոնտին La Stampa-ին տված հարցազրույցում:

Ճգնաժամի սրման պահին եվրոպական մակարդակով Մերկելի հետ աշխատած փորձառու տնտեսագետի խոսքով՝ «մեծ կոալիցիայի» ձևավորման դեպքում Եվրոպային սպասվում են բարելավումներ: 

«Ես անձամբ կանխատեսում եմ հետագա և ավելի մեծ եվրոպական ինտեգրացիա»,- ասել է նա:

Նա նշել է, որ Մերկելի հաղթանակն ակնհայտ ապացույցն է այն բանի, որ կանցլերը դուր է գալիս գերմանացիներին:

Ներկայիս վարչապետ Էնրիկե Լետայի խոսքով՝ դրական արդյունք կարելի է համարել այն, որ «հակաեվրոպական ուժերը նավից դուրս են մնացել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել