Ցավալի է, բայց՝ փաստ, որ բորիկները շարունակում են Նիկոլի «ջրաղացին ջուր լցնել»՝ այս անգամ արդեն, ըստ էության, սորոսականներին ներկայացնելով որպես Սերժ Սարսյանի ազդեցության տակ գտնվող սուբյեկտներ: Բորիկն այս միտքը գովազդում է իր տերերի պատվեով, որպեսզի ՔՊ-ի այլանդակ քաղաքականության պատասխանատու ներկայացնի նաև ՀՀԿ-ին ու երրորդ նախագահին: Պարզ էտրամաբանությունը. եթե ՔՊ-ի կեսից ավելին Սերժ Սարգսյանի մարդիկ են, ինչպես պնդում է Բորիկը, ուրեմն վերջինս չի կարող ազդեցություն չունենալ երկրում վարվող քաղաքականության վրա:
Գուցե որոշ ՔՊ-ականներ իրենց «նախորդ կյանքում» նախքան հեղափոխությունը որոշ հարաբերություններ են ունեցել նախահեղափոխական իշխանությունների հետ, բայց մի՞թե Բորիկին ծանոթ չէ ասենք «կաշի փոխելու» երևույթը: Օրինակ՝ նույն Բորիկն այդ հարցում կարող է շատերի համար օրինակ ծառայել. նախկին իշխանությունների օրոք ու աջակցությամբ ստեղծեց իր «Politik»-ը, նորերի օրոք անհամեմատ զարգացրեց, սկսեց լավ փող «բռնել»: Ինչպե՞ս այդպես ստացվեց: Այդպես ստացվեց, քանի որ Բորիկը հարմարվեց կամ «կաշի փոխեց»՝ դառնալով Նիկոլի հետ ներդաշնակ գոյակցող երևույթ:
Այնպես որ՝ ամեն գնով Սերժ Սարգսյանի անունն արծարծելը, նրա անվան վրա ստվեր նետելը ոչ միայն անշնորհակալ, այլև անբարո գործ է, որին լծվում են թերևս միայն բորիկաբարո երևույթները՝ մի էրկու կոպեկ ավել կպցնելու հույսով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3345
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել