Հարցին՝ ինչպե՞ս պատահեց, որ «Նոր Զովք» սուպերմարկետներում նախորդ տարի արձանագրված դեպքերից հետո, երբ պարզվել էր, որ 4 մլրդ դրամի խալտուրա էր արվել ու հարկ էր թաքցվել, այս տարի նույն սուպերմարկետի փոխտնօրենը մանսակցում էր արդեն Հակոբյան Աննայի ընթիքին՝ որպես հաջողակ տղամարդ վճարելով դրա համար 1 մլն դրամ, Բադասյան Ռուստամիկը հայտարարել է, որ քանի որ թաքցված հարկերը վերականգնվել են, հետևաբար՝ քրեական վարույթը կարճվել է:

Հարց է առաջանում՝ եթե «Նոր Զովքի» փոխտնօրենն այս տարի Աննայի ընթրիքին չհամենար բերել իր մասնակցությունը, ՊԵԿ-ը նոր խախտումներ կհայտնաբերե՞ր, նոր քրեական գործ կբացվե՞ր, թե՞ տեղի կունենային նոր բացահայտումներ, թաքցված միլիարդների մասին կտարածվեին նոր հաղորդագրություններ: Իսկ գուցե թաքցված հարկերի պատմության բուն նպատակը հենց Աննայի ընթրիքին մասնակցել ստիպե՞լն էր՝ մեսիջ, որ լիովին ընկալվել է, փաստորեն:

Հակոբյան Աննան Հայաստանում վերածվել է ռեկետչիկի. մուծվիր որքան պահանջվում է ու ինչ ուզում ես՝ արա, և սա՝ այն դեպքում, երբ հրապարակներում Նիկոլը 2018-ին խոստանում էր սինգապուրյան մոդելի պետություն կառուցել: Ինչո՞ւ նա ոչինչ չէր խոսում սեփական տիկնոջ կողմից կազմակերպվելիք թանկարժեք ընթրիքների մասին, որոնք դարձել են մարդկանցից ապաշքյարա փող քերելու միջոց,փաստորեն: Չէր խոսում, որ մարդիրկ գլխի չընկնեին՝ ում հետ գործ ունեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել