Վերջերս Թևանյան Անդոն կոչ էր արել դուրս գալ փողոց ու միասնաբար պայքարել տրանսպորտի թանկացման դեմ՝ թույլ չտալու թալանչիական թանկացում:

Պայքարել ոչ միայն կարելի է, այլև պետք է, բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ շուրջ մարդիկ պետք է համախմբվեն, առամցքն ով է լինելու: Մեր հասարակությունը քաղաքականպես ոչ բավարար հասունություն ունեցող հասարակություն է: Ցավալի է, բայց դա է իրականությունը, իսկ սա նշանակում է, որ մարդու գործոնը քաղաքական պայքարում, պրոցեսներում խիստ էական է ու վճռորոշ: Հիմա Թևանյան Անդոն, ըստ էության, առաջարկում է սեփական առաջնորդությունն այս կարևոր պայքարում, որ մարդիկ միանան իրեն, ինքը դառնա առանցքը թանակցման դեմ պայքարում:

Անդոն չի հասկանում, որ եթե նույնիսկ տրանսպորտի գները ասենք մի հազար անգամ Տիկոն թանկացնի էլ, երևանցիները, տեսնելով իրեն, փողոց դուրս չեն գալու: Անդոն, ինչպես հայտնի է, միայն մի բան է լավ անում. այս կամ այն ընդդիմադիր շարժումը հաջողությամբ կարողանում է մարման տանել. Հանրապետության հրապարակում ո՞վ էր հավաքվածներին ժամանակին կոչ անում ցրվել տարբեր ուղղություներով: Ցրվեցին ու է՛լ չվերադարձան: Նույն բանը թանկացման դեմ պայքարում է լինելու, հետևաբար՝ ո՞րն է դրա իմաստը:

Պայքարել պետք է, սակայն չափազանց կարևոր է պայքարի առաջնորդի հարցը: Անդոն, ցավոք, թե բարեբախտավար, պայքարի առաջնորդի կերպարում չի տեղավորվում, և այստեղ խնդիրը ոչ միայն խարիզմայի բացակայությունն է, այլև թողած հետագիծը. ո՞վ ժամանակին Նիկոլ տենչում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել