1in.am-ը գրում է.

Ավստրալական Qantas ավիաընկերության Boeing 747 օդանավը չի կարողացել թռիչք կատարել Սիդնեյի միջազգային օդանավակայանից այն բանից հետո, երբ օդանավի սրահում 20 սանտիմետրանոց օձ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ավիաընկերության հայտարարությանը:

Ավիաընկերության աշխատողները չեն կարողացել որոշել, թե դա ինչ տեսակի օձ է և արդյոք թունավո՞ր է: Չվերթը հետաձգվել է և կատարվել այսօր առավոտյան՝ մեկ այլ օդանավով: Ավելի քան 370 ուղևոր ստիպված է եղել գիշերել հյուրանոցներում:

Օձը փոխանցվել է փորձագետներին: Եթե պարզվի, որ այն թունավոր է, ավիաընկերությունը խոստանում է օդանավի սրահի լիարժեք ստուգում անցկացնել:

Օձերը պարբերաբար խափանում են չվերթներն Ավստրալիայում: Անցած տարի օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Դարվինի միջազգային օդանավակայանից մեկնարկելուց անմիջապես հետո՝ օդաչուական խցիկում հայտնաբերված օձի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել