Tert.am-ը գրում է․
Թայվանում մոլեգնել է վերջին 30 տարվա ընթացքում ամենաուժեղ «Կոնգ-ռեյ» թայֆունը։ Տարերային աղետի հետևանքով զոհվել է երկու մարդ, շուրջ 600-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է CNN-ը։
Ավելի քան 8600 մարդ տարհանվել է բարձր ռիսկային գոտիներից: Կղզում փակվել են դպրոցներն ու գրասենյակները, ինչպես նաև չեղարկվել են ավիաչվերթներն ու լաստանավային փոխադրումները։
Թայֆունների նախազգուշացման միացյալ կենտրոնի տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասել է ժամում մոտ 200 կիլոմետրի, իսկ շառավիղը՝ մոտ 320 կիլոմետրի:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/11/01/tayfun/4202201
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել