Tert.am-ը գրում է․

Սուսերամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ մի խումբ անձանց գործողությունների արդյունքում իր մեքենան լրջորեն վնասվել է, իսկ մարզուհին դիմում է ներկայացրել ոստիկանություն։

«Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, մի բնակարանի պատուհանից օղու և կոնյակ շշեր են նետվել մեքենայի ուղղությամբ: Իմ մենքենայի կողքին ևս մեկ մեքենա կար, որը ևս վնասվել է:

Ես դիմում գրեցի ոստիկանություն, այն ընդունվեց: Նրանք ասացին, որ 10 օրից ես իրենցից փոստով (պաշտոնական) նամակ կստանամ։

Վնասը բավականին մեծ է, իսկ մեղավորները չեն հայտնաբերվել։ 

«Հասկանալի չէ, թե ով է նետել շշերը, 25-հարկանի շենք էր, այնպես որ այդ շշերը կենկրետ իմ մեքենայի վրա չէր ուղղված:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել