Armsport.am-ը գրում է․

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը СЭ-ի հետ զրույցում արձագանքել է «Դինամոյի» խորհրդի անդամ Սերգեյ Ստեպաշինի խոսքերին:

Ավելի վաղ Ստեպաշինը СЭ-ին տված հարցազրույցում նշել էր, որ Զախարյանը շուտ է հեռացել ՌՊԼ-ից՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադ»:

«Ես այլ տեսակետ ունեմ, Արսենը հեռացավ ճիշտ ժամանակին։ Հետո, հնարավոր էր, որ նա ընդհանրապես չհեռանար, ամեն ինչ կարող էր այլ կերպ դասավորվել։ 19 տարեկանը լավ տարիք է՝ տեղափոխվելու համար։ «Դինամոյում» Զախարյանը 3 մրցաշրջան է անցկացրել, ինչը բավարար է՝ նոր մակարդակում իրեն փորձելու համար։ Մարդուն ընձեռվել էր հնարավորություն՝ տեղափոխվելու աշխարհի լավագույն առաջնություններից մեկը և խաղալու հիանալի ֆուտբոլիստների հետ։ Հասկանալի է, որ «Դինամոյի» համար սա կորուստ է, բայց ես չեմ կարծում, որ Զախարյանը շուտ հեռացավ Իսպանիա», — ասել է Գոլուբինը СЭ-ին։

Զախարյանը «Դինամոյից» «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել անցյալ տարվա ամռանը։ Այդ պահից ի վեր կիսապաշտպանը անցկացրել է իսպանական ակումբի կազմում 40 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել