Էմմա Ավանեսյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2024» մրցույթում, որը տեղի կունենա նոյեմբերին՝ Մեքսիկայում։
32-ամյա հայ մոդելն ապրում է Մոսկվայում, դարձել է 3-րդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։
Նա փոխարինել է նախնական հաղթող Իրինա Զախարովային, որ չի կարող երկիրը ներկայացնել քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Միսս Տիեզերք Արմենիա» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին, այս մասին նշված է Miss Universe Armenia-ի ինստագրամյան էջում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Զախարովան մրցույթին չի կարող մեկնել ընտանեկան հարցերի պատճառով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել