Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Հաղթանակի ծրագրի» գաղտնի հավելվածներից մեկում խնդրել է Կիևին հեռահար «Տոմահավկ» հրթիռներ փոխանցել, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
«Մի հավելվածում, որը հրապարակայնորեն չի ներկայացվել, Զելենսկին առաջարկել է «ոչ միջուկային զսպման փաթեթ», որի շրջանակում Ուկրաինան կստանա «Տոմահավկ» հրթիռներ, ինչը բացարձակապես անիրագործելի խնդրանք է», - ասվում է հոդվածում:
Թերթն ընդգծում է, որ «Տոմահավկ» հրթիռների հեռահարությունը յոթ անգամ ավելի մեծ է, քան ATACMS համակարգերինը, որոնք Կիևը սահմանափակ քանակությամբ ստացել է ԱՄՆ-ից ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերին ելույթ էր ունեցել Գերագույն ռադայում՝ պատգամավորներին ներկայացնելով, այսպես կոչված, «Հաղթանակի ծրագիրը»՝ միջոցառումների մի շարք, որոնք, ըստ Կիևի, պետք է օգնի ստիպել Ռուսաստանին ավարտել պատերազմը:
Ծրագիրը բաղկացած 5 հիմնական կետից և 3 գաղտնի հավելվածից: Առաջին կետը ենթադրում է, որ Ուկրաինան հիմա ՆԱՏՕ-ին անդամակցության հրավեր ստանա:Ըստ Զելենսկու, ծրագրում կա երեք գաղտնի լրացում, որոնց բովանդակությունը նա հրապարակայնորեն չի բացահայտել:
Զելենսկու խոսքով՝ «Հաղթանակի ծրագիրը» պատերազմի դիվանագիտական ավարտի «կամուրջ» է, քանի որ դրա իրականացումը կստիպի Ռուսաստանին հրաժարվել ագրեսիայից և նստել բանակցային սեղանի շուրջ։