Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Վինիսիուս Ժունիորը կամ Դանի Կարվախալը, ուստի ակումբը զայրացել է քվեարկության արդյունքներով կիսապաշտպան Ռոդրիի հավանական հաղթանակի մասին տեղեկատվության պատճառով։
Ի նշան բողոքի՝ «Ռեալը» չեղարկել է իր թռիչքը դեպի Փարիզ՝ արարողությանը մասնակցելու համար։
Միևնույն ժամանակ, «Սևիլյան» սոցցանցի իր էջում հրապարակում է կատարել. ըստ երևույթին, SMM ծառայությունը կատակել է Մադրիդի «Ռեալի» հասցեին այն բանի համար, որ նա հրաժարվել է մասնակցել արարողությանը։
«Շտապ․․․ Մեր ադմինը չի մեկնի Փարիզ, քանի որ նրան տեղեկացրել են, որ չի արժանանալու «Ոսկե գնդակին»,- ասվում է հրապարակման մեջ։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/524948/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել