Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում բոլոր ուղղություններով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Россия-1» հեռուստաընկերության եթերում՝ «60 րոպե» հաղորդաշարի շրջանակում։

«Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են հարձակողական գործողություններ՝ տարբեր ակտիվությամբ։ Օրինակ՝ Խերսոնի ուղղությամբ` քիչ ակտիվությամբ, որովհետև այնտեղ իրավիճակը կայուն է, առաջխաղացումներ են եղել։ Ընդհանրապես՝ բոլոր տեղաշարժերը հօգուտ ռուսական բանակի են»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների առաջխաղացմանը նպաստում են «ժամանակակից տեխնիկա կիրառելու,  հակառակորդի կողմից նույնպիսի տեխնիկայի կիրառմանն արագ արձագանքելու կարողությունները, կուտակված փորձը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել