Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Սասունցի Դավթի հրապարակում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Երևանի բնակիչներ 53-ամյա Համլետ Խանվելյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսն ու 47-ամյա Խաչատուր Պետրոսյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան: 

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր 31-ամյա Շուշանիկ Ղազարյանը տեղափոխվել է «էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել