«Հրապարակ»-ի տեղեկություններով` ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը` Էլեն Իսրայելյանը։

Տեղեկությունը հաստատեց երգչուհու պրոդյուսերը։

Նշենք, որ Էլեն Իսրայելյանը եւս երգով էր զբաղվում։

Վթարի մասին ավելի վաղ հայտնել էր «Շամշյանը»։

«Հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։45-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Էլեն Իսրայելյանը «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մազմանյան փողոցի շրջանաձև` ժողովրդին հայտնի 15 կվարտալի խաչմերուկի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել