Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել դեսպաններ հետ կանչելու և նշանակելու վերաբերյալ։ Նաև Հայաստանի մշտական ներկայացուցիչներ են նշանակվել միջազգային կառույցներում։
Այսպես՝ Հասմիկ Տոլմաջյանը հետ է կանչվել Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Արման Խաչատրյանը հետ է կանչվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից և նշանակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան։
Արմեն Պապիկյանը հետ է կանչվել Ավստրիայում և Սլովակիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Անդրանիկ Հովհաննիսյանը հետ է կանչվել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի ու ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից և նշանակվել Ավստրիայում ՀՀ դեսպան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել