Ինչպես հայտնի է, Նիկոլը չի պատրաստվում նահանջել և որոշել է կյանքի գնով էլ լինի՝ իշխանություն չզիջել, և ահա կարծես թե ուրվագծվում է, թե հատկապես ինչպես, ինչ ճանապարհով նա կարող է հավերժացնել իր իշխանության. Ընտրական օրնսգիրքն է դառնալու գլխավոր գործիքը, որն օգնելու է Նիկոլին թվեր նկարել: Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել մի դրույթ, որով Նիկոլը հնարավորություն կունենա քվեարկությունից մեկ կամ երկու օր հետո, երբ հայտնի դառնան քվեարկության նախնական արդյունքները, մինչ արձանագրություն կազմելը հայտարարել արտակարգ դրություն ու նշանակել նոր քվեարկություն:
Թե ինչպես կարող է այս կամայականությունը համարվել լեգիտիմ կամ առհասարակ կյանքի իրավունք ուենալ, երբ ՔՊ-ն Հայաստանը հռչակել է՝ ժողովրդավարութան բաստիոն, խոսակցության առանձին թեմա է, բայց տվյալ դեպքւոմ առավել կարևոր է հասկանլ, թե ինչպես է այս մեխանիզմը գործելու կամ որ դեպքում:
Երբ Նիկոլը Հայստանի կեսը տա թուրքերին, բնականաբար, կանգնելու է իշխանության կորստի լրջագույն վտանգի առաջ. ժողովուրդը վճռական «ոչ» է ասելու Նիկոլին՝ ուղարկելու նրան պատմության աղբանոցը: Բայց այդպես է լինելու նաև այն դեպքում, եթե Նիկոլը նույնիսկ ինչ-որ հրաշքով խուսափի ճակատագրական զիջումներից՝ պայմանավորված, անկասկած, իրենից անկախ գործոններից:
Որպեսզի դա տեղի չուենա, Նիկոլը պետք է «օրինական» միջոց ունենա՝ ընտրությոնների՝ իրեն ոչ ձեռնտու արդյունքները չեղարկելու համար. եթե տեսնի, որ ասենք 50+1 չի հավաքում, ապա անմիջապես կհայտարարի արտակարգ դրություն ու նոր ընտրություններ կնշանակի՝ շատ ավելի հեշտորեն նկարելով իր ուզած թիվը՝գործնականում ստանալու ցանկալի արդյունք: Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով նա պետք է արտակարգ դրություն հայտարարի:
Այդ հարցում նրան օգնության կարող է շտապել մեծ եղբայր Իլհամը, որ Նիկոլի իշխանությունը Հայաստանում պահպանելու համար պատրաստ կլինի նոր ագրեսիայի դիմել ու հիմք տալ Նիկոլին՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու: Այսինքն՝ Նիկոլը պատրաստվում է Իլհամի հետ պասերով խաղին՝ փաստացի հավերժացնելու յուր իշխանությունը:
Ինչ վեաբերում է Հայաստանում ժողովրդավարության մակարդակը գնահատողներին, ապա, անկասկած, այս ամենը նրանց հետ համաձայնեցված կարգով է արվում. այդ գնահատողների համար էական է, որպեսզի կայանա Թուրանը, իսկ դրա համար Հայաստանը պետք է զրոյացվի՝ Նիկոլի ձեռամբ վերածվելով սանջակի: