Անդոնը խորհուրդ է տվել ընդդիմությանը գնալ ու վերլուծություններ պատվիրել, դրանց համար վճարել՝ հասկանալու, թե ինչու իրենց մոտ ստացվեց 2018-ին վերցնել իշխանությունը, մինչդեռ Նիկոլին գահընկեց անել չի ստացվում ներկա ժամանակում:
Վճարովի վերլուծությունների կարիք ակնհայտորեն չի զգացվում, քանի որ նույնիսկ մանուկներին է պարզ այսօր, թե ինչու 2018-ի արկածախնդրությունը հաջողվեց, իսկ այժմ երկիրը փրկել չի ստացվում: Պատճառը նախևառաջ աշխարհաքաղաքականությունն է. Նիկոլի մեջքին կագնողներին Սերժ Սարգսյանի իշխանությունը ձեռնտու չէր, նրանց պետք չէին այստեղ ազգային իշխանություններ, պետք չէին մարդիկ, որոնք Հայաստանը դարձրել էին գործոն ու ամեն գնով ջանում էին պահել երկրի այդ կարգավիճակը: Մյուս կողմից՝ կա նաև սուբյեկտիվ գործոն. Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Նիկոլի, չգնաց ժողովրդի արյունը թափելու, մարդկանց դաստակները կտրելու, ասֆալտին փռելու, արյուն խմելու ճանապարհով՝ մի բան, որ Նիկոլն այսօր հաճույքով է անում ու անելու է՝ իշխանությունը պահելու. Հակոբյան Աննային ու նրա տերերին չի հուզում ոչինչ՝ բացի հայակեր ծրագրերի բարեհաջող իրագործումից: