Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Դեսպանի խնդրանքով նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրներին։ Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել մեր երկրի ներկայիս ծանր իրավիճակում Ֆրանսիայի կառավարության դրսևորած անկեղծ և սկզբունքային աջակցության համար։
Անդրադառնալով Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի կառավարության եւ ժողովրդի տածած ջերմ բարեկամական զգացմունքներին, Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես մատնանշել է Շառլ Ազնավուրի հուղարկավորության և Միսաք ու Մելինե Մանուշյանների աճյունները Պանթեոնում ամփոփելու հոգեցունց և խորհրդանշական պետական արարողությունները։
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել