Հարցին՝ եթե սահմանազատման կանոնակարգի վավերացումն է հիմքը՝ սկսելու սահմանզատում Ադրբեջանի հետ, ապա ինչպե՞ս ստացվեց, որ առանց դրա ընդունման էլ ամիսներ առաջ Տավուշում փաստացի տեղի ունեցավ սահմանզատում, ՔՊ-ական Վարդանյան Վալոդը պատասխանել է՝ ասելով, թե դա տեղի է ունեցել պայմանավորվածությունների հիմքով: «Միջազգային իրավունքը չի բացառում նաև որոշակի… միջազգային իրավունքում կա նաև այսպես կոչված չգրված պայմանագրի կոնցեպտը՝ ջենտլմենահամաձայնագրի կոնցեպտը, որի հիմնան վրա իրականացվում է…»,-հայտարարել է Վալոդը:
Այսինքն՝ ստացվում է, որ Վալոդը Հ1-ի ուղիղ եթերում Իլհամին ջենտլմեն է հռչակել՝ գրեթե երկրոդելով Գռզոյին, որ թուրքերին քաղաքակիրթ էր հռչակել՝ նրանց ռազմատենչ չհամարելով: Մի դեքում, երբ Ադրբեջանը նույնիսկ թղթի վրա գրված իր պարտականությունները չի կատարում, թքում է միջազգային հանրության երեսին, իրեն «բեսպրեդելշիկի» նման պահում, Վալոդը խոսում է թուրքերի հետ ջնտլմենական պայմանավորվածությունների հիմքով Տավուշի հողերը Ադրբեջանի հանձնելու օրինականության մասի՞ն: Թուրքի ջենտլմենը ո՞րն է…
Իրականում պատճառը բոլորը գիտեն. Իլհամը, տեսնելով, որ Հայաստանի սուվերեն տարածքը գրավելու հարցում դժվարությունների է բախվում, մեջտեղ բերեց գերության մեջ գտնվող Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որից սարսափելով՝ Նիկոլը տեղնուտեղը հանձնեց հողերը՝ իշխանթյունը կորցնելու վախից:
Ոչ մի սահմանզատում կամ սահմանագծում «ջենտլմեն» թուրքերին չի կանգնեցնելու, իսկ միակ բանը, որը կարող է նրանց զսպել, հզոր բանակն է, որն այսօր Հայաստանը չունի: