ՔՊ-ական ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել։ Այդ հանցագործության հետեւանքով հազարավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարից ավելի մարդ փախստական է դարձել։ Դա կարելի նաեւ որակել հանցագործություն մարդկայնության նկատմամբ։
ԱԺ նախագահն ասել է, որ ըստ միջազգային օրենքների ու ՄԱԿ-ի մի շարք ռեզոլյուցիաների, Ադրբեջանն իրավունք է ունեցել հարձակվել Արցախի վրա։
Այսպիսով, 2018 թվականից ի վեր, ըստ ՔՊ-ի ԱԺ նախագահի, իրենց իշխանությունն մերժել է Ադրբեջանի "օրինական" պահանջները, չի կատարել "միջազգային հանրության" առաջարկները, խախտել է ՄԱԿ-ի ռեզոլյուցիաների, պատերազմի ընթացքում չի ընդունել այն կանգնեցնելու առաջարկը, խախտել է զինադադարի պայմանավորվածությունը, պատերազմից առաջ Արցախն անվանել է Հայաստան ու վերջ, դրանով հրահրելով պատերազմը, որի պատճառով եղել են վերը թվարկված արհավիրքները։
Այսպիսով, ՔՊ վերնախավը, քրեական օրենսդրության շրջանակում, ցուցմունքներ պետք է տա։
Հ. Գ. Նախորդ իշխանությունները չեն ընդունել այս մոտեցումը, ի տարբերություն ՔՊ վերնախավի, եւ դա եղել է լեգիտիմ կառույցի, ԵԱՀԿ Մինսկի Խմբի քննարկման առարկա։ Գործող իշխանությունն, ԱԺ նախագահի հայտարարությամբ, հակառակ տեսակետն ունի, վերը թվարկված հետեւանքներով հանդերձ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid035MB7yegVi7kKyCP7D4cXMev5MoHok6WzPBCwnKR7x9G8wxnY15AL5MyKVfQV1G1yl?locale=hy_AM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել