Armsport.am-ը գրում է.

Ասիայի Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի խաղում «Ալ Հիլալը» արտագնա խաղում հաղթեց «Ալ Այնին»՝ 5-4: 

Հյուրերի կազմում այս հանդիպմանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սալեմ Ալ-Դոսարին, մեկական գոլ խփեցին նաև Ռենան Լոդին ու Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը մեկ տարի անց առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ։ 77-րդ րոպեին 32-ամյա բրազիլացին փոխարինեց Ալ-Դոսարիին։

Սաուդյան ակումբը վաստակեց 9 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել