168.am-ը գրում է․
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 3-ին, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների 50 %-ից ավելին։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Անժելիկա Կարամանը։
«Նախնական տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտոնի 11 թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների ավելի քան 50 %-ը: Հետևաբար, երկու շաբաթվա ընթացքում կկազմակերպվի ընտրությունների երկրորդ փուլը», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:
Մոլդովայում հոկտեմբերի 20-ին անցկացվել են նախագահական ընտրություններ և Եվրամիությանն անդամակցելու շուրջ հանրաքվե։ Նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 98,11 %-ի հաշվարկի արդյունքներով Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 41,78 %-ը։
Երկրորդ տեղում ձայների 26,41 %-ով հայտնվել է ռուսամետ Սոցիալիստական կուսակցության քաղաքական գործիչ Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Իսկ ԵՄ-ին անդամակցելու շուրջ հանրաքվեի ձայների 98,29 %-ի հաշվարկի համաձայն՝ քվեարկողների 50 %-ը դեմ է քվեարկել մինչև 2030 թվականը երկրի միացմանը Եվրամիությանը, իսկ 50 %-ը սատարել է այդ նախաձեռնությունը։