168.am-ը գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում միայն մեկ քարտեզին հղում տալը ռիսկային կլինի: Այս մասին ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը:
«ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տևել է 1974-1978թթ, որը բաղկացած է մոտ 20 կտորից: Այդ բոլոր քարտեզներն անցել են հերթապահություն 1979 թվականին: Բայց նույնիսկ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, ռիսկային է: Այո, ես կարծում եմ, որ մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի թե՛ այս փուլում, թե՛ որևէ այլ փուլում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ սա է պատճառը, որ Հայաստանի և
Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մեջ որևէ քարտեզի հղում չեն տվել:
Թե կողմերն ինչ վերաբերելի քարտեզ ունեն կամ կունենան, Գրիգորյանը չցանկացավ շատ բաց քննարկումներ ունենալ հարցի շուրջ:
«1976 թվականի քարտեզը վերաբերելի է միայն Տավուշի հատվածին: Սյունիքինը 78 թվականինն է»,- ասաց փոխվարչապետը՝ այլ փակագծեր չբացելով:
Գրիգորյանը պատրաստ է նպատակահարմարությանն անդրադառնալ՝ փակ քննարկում կազմակերպելով: