Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Այս մասին Ազատության փոխանցմամբ, «3+3» հարթակի նիստի ժամանակ ասել է Արարատ Միրզոյանը

«Սա լրացնում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ չվերթերի հաստատման և օդային բեռնափոխադրումների արգելքները փոխադարձաբար վերացնելու մասին արդեն իսկ իրականացված որոշումները:

Հայաստանն արդեն ավարտել է Մարգարայի անցակետի շինարարությունը և տեխնիկական վերազինման ապահովումը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում տեղի է ունեցել  «3+3» հարթակի նիստը, որին միայն չէր մասնակցել Վրաստանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել