Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Հրազդան գետի վրա կառուցված կամրջի մոտ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ինչպես նաև «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, մյուսինը՝ կայուն ծանր:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել