Վրաստանը չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, ՌԴ, Իրան Թուրքիա-Խմբ.) հանդիպմանը, ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի ԱԳՆ-ից:

Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ իր երկիրը շարունակում է խորհրդակցությունները տարածաշրջանային երկրների հետ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի միջոցով:

«Մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կհյուրընկալենք այս հարթակի երրորդ հանդիպումը, որը տարածաշրջանին տեր լինելու վառ օրինակ է և նպատակ ունի Հարավային Կովկասում հաստատել խաղաղություն, կայունություն և համագործակցություն: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները», - ասել է նա:

«3+3» ձևաչափով նախորդ հանդիպումը կայացել էր Թեհրանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել