Ի պատասխան արդեն կնճռոտված Լուլուի այն հարցին, թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող էր 1 տոննա թմրանյութը մտնել Հայաստան, արդյոք չկա՞ հովանավորչություն կամ միջգերատեսչական աշխատանքում թերություն, ՆԳ նախարար Ղազարյան Վահեն, վստահեցնելով, որ ըմբռնել է Լուլուի հարցի խորքը, հայտարարել է, որ համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում, իսկ դրանց ավարտին կունենանք դրական պատկեր:
Նախարարը, ըստ էության, «օդում է թողել» Լուլուի կողմից հստակ ձևակերպված հարցը, ինչը տալիս է շատ կոնկրետ ենթադրություններ ու հետևություներ անելու հիմքեր: Հիշեցնենք, որ ՊԵԿ նախագահ Բադասյան Ռուստամիկը, օրերս պատասխանելով նույնաբովանդակ մի հարցի, հայտարարել էր, թե եթե մեկիկ-մեկիկ ստուգումներ իրակաանցի ՊԵԿ-ը, ապա հերթը կարող է հասնել մինչև Փոթի:
Ակնհայտ է, որ առանց լրջագույն հովանավորչութան ու «կռիշի» միլիարդներ արժեցող «ապրանքը» չի կարող մտնել երկիր, ուղղակի նմում է պարզել, թե ովքեր են «կռիշ կագնողները», և ինչու է Ղազարյան Վահեն անպատասխան թողել Լուլուի հարցը՝ խոսելով ինչ-որ բարեփոխումներից:
Կասկած չունենաք՝ «կռիշ կանգնողները» ՔՊ-ի ներսից են, իսկ փողերը կուտակվում են Հակոբյան Աննայի մոտ: