ArmLur.am-ը գրում է․
Արդեն տևական ժամանակ է, ինչ Լոզանի դատարանը չի արձագանքում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի թիմին: Ավելի վաղ գրել էինք, որ դատարանի որոշումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 10-ը, հավելյալ ժամանակը նախապատրաստվելու համար էր:
ArmLur.am-ը այս անգամ կրկին կապ հաստատեց Արթուր Ալեքսանյանի հայրիկի՝ Գևորգ Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ փոփոխություններ են եղել և ի՞նչ են պատասխանել դատարանից։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ արձագանք չի եղել․
«Այս պահին մենք սպասում ենք դատարանի որոշումներին, թե ով է ընտրվելու դատավոր և ե՞րբ է նշանակվելու դատի օրը»,- ասաց Գևորգ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց:
ArmLur.am-ը գրել էր, որ Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել էր Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի: