Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը:
Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, որն ամենատարբեր դրսևորումները կարող է ստանալ, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը:
Դրանով պայմանավորված` 2-րդ, 3-րդ նախագահներից մինչև սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիները, մշտապես իշխանության թիրախում են:
Ուշադրություն դարձրեք, թե ու՞մ և ո՞ր ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ:
Սերժ Սարգսյանն, իհարկե, այս առումով, վաղուց ձևավորված իմունիտետ ունի, սակայն քաղաքական գործընթացները ճիշտ գնահատելու և յուրաքանչյուրի էությունը հասկանալու համար, պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են համաձայնվում իշխանության խաղի մեջ մտնել և իշխանության պահպանման գործիք դառնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել