Վրաստանի հյուսիս-արևելքում այսօր երկու երկրաշարժ է եղել: Դրա մասին, ըստ NGnewsgeorgia-ի՝ հայտնել է երկրի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Թբիլիսիից մոտ 60 կմ հեռավորության վրա՝ Թիանեթի շրջանային կենտրոնի մերձակա լեռներում։
Առաջին երկրաշարժը՝ 3,9 մագնիտուդով, գրանցվել է 04:53-ին։ Երկրորդի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։ Այն գրանցվել է 09:03-ին։
Երկրաշարժի օջախները եղել են համապատասխանաբար 26 և 15 կմ խորությունների վրա։
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել