Lurer.com-ը գրում է.

«Ռազմավարական ապրանքները կարող են փոխվել, պետք է ավելի ճկուն լինենք, որպեսզի ուրիշներին թույլ չտանք թիրախավորել մեր ռազմավարական ապրանքները և շատ հարմարվողական լինենք այդ իրականությանը։ Մեկ պարզ օրինակ բերեմ միայն․ մենք կարող ենք ցորենից անցնել բրնձի․ ցորենը կարող է ռազմավարական ապրանք լինել, բայց ինչ-որ պահի մենք կարող ենք անցնել բրնձի և փոխել մեր հարմարվողականությունը և ունենալ բրինձը որպես ռազմավարական ապրանք»,- Հայաստանում տեղի ունեցած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշել է, որ իրենք փորձել են փոխել հանրության մեջ անվտանգության ընկալումները։ Ըստ նրա՝ անվտանգութունն իր մեջ ներառում է ամեն ինչ, բայց իրենք փորձում են անվտանգութուն հասկացությունը ընդարձակել և ունենալ համապարփակ մոտեցում։

«Այդ համատեսքստում մենք հասկացել ենք, որ մեզ անհրաժեշտ է շատ բազմազանեցում, որպեսզի համապարփակ անվտանգությա հայեցակարգի պահանջները բավարարվեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կոշտ անվտանգութանը, այլև տնտեսությանը, ռազմավարական ապրանքներին։ Սա պետք է ներկա և ապագա մարտահրավերները հաղթահարելու համար»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել