Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեմայով՝ Սյամոն կոչ է արել Հայաստանին անել այն, ինչ որ բխում է մեր շահերից ու չնայել, թե ով ինչ է ասում,ով ինչ է ուզում:
Սյամոն, իհարկե, լավ բան է ասում, բայց ֆանտաստիկայի ժանրից է նրա ասածը, քանի որ այդպես կարողանում են վարվել թերևս աշխարհում հատուկենտ երկրներ միայն: Այսօր նույնիսկ միջուկային տերություններից ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ անել այն, ինչ որ բացառապես իրենք են ուզում՝թքած ունենալով,թե ով ինչ է ասում:
Հարց է առաջանում՝ Սյամոն չիգիտի՞, թե ինչ է Հայաստանն իրենից ներկայացնում: Ընդ որում՝ Հայաստանը միշտ չէ, որ եղել է այսպիսին, այսքան ղճուկ կարգավիճակում, իսկ հասել է այս օրվան նաև Սյամոյի ուղիղ մասնակցութամբ, նրա պատճառով. 2020-ի պատերազմը ոչնչացրեց Հայաստանի սուվերենությունն ու սուբյեկտայնությունը՝ մեզ խաղից դուրս հանելով: Հիմա լուսանցքային պետություն դարձած Հայաստա՞նն է բոլորին իր կամքը թելարդելու, թե՞ հակառակը:
Եթե Սյամոն իսկապես սուվերեն, ձայն ունեցող Հայաստանի ջատագով էր, ինչպիսին ինքն իրեն է տարբեր եթերներից մատուցում, ապա առնվազը 2020-ի դավադիր պատերազմում պետք է մասնակցություն չունենար: Մինչդեռ հիմնական գործն այդ պատերազմում ինքն ու Աննան են գլուխ բերել արցախյան բունկերներում՝ շատ լավ գիտակցելով Հայաստանի կենսունակութան համար սեփական գործողությունների ավերիչ բնույթը: Նման մարդն ունի՞ իրավունք՝ այսօր «վիստուպատ» լինելու ու մադկանց խելք սովորեցնելու…