«Խոզը», պատասխանելով լրագրողի այն հարցին, որ ՌԴ-ն Հայաստանին կարող է ասել՝ դուք չեք կարողանում նույնիսկ Ադրբեջանի հետ ձեր սահմանն ապահովել, ինչո՞ւ եք ուզում մեզ դուրս բերել, ասել է, թե իրեն չի թվում, որ նման բնույթի խոսակցություն կարող էր ունենալ ՌԴ ներկայացուցիչներից և որևէ մեկը՝ այդպես էլ հարցին պատասխան չհնչեցնելով:
Ինչ է թվում ՔՊ-ական Ալեքսանյան Վահագին, կամ ինչ՝ ոչ, իհարկե, դա նրա ուղեղի հնարավորոթյուններին առնչվող խնդիր է, բայց այն, որ մարդը «թռել» է հարցից, խոսում է այն մասին, որ նույնիսկ Նիկոլը չունի այդ հարցի պատասխանը, ավելին՝ մոսկովյան վերջին այցի ընթացքում ձեռք բերված համապատասխան պայմանավորվածությունները դեռ սկիզբն են ՀՀ-ից ՌԴ զորքերի դուսրբերման պրոցեսի, որ կարող է բավական արագ տեղի ունենալ՝ կախված աշխարհաքաղաքական պրոցեսներից:
Նիկոլը, իհարկե, պատվեր է կատարում՝ Արևմուտքի պատվերը, որի արդյունքում շահելու է բացառապես ու միմիայն թուրքական կողմը: Ավելին՝ Նիկոլի հեռահար ծրագիրը Հայաստանը թուրքերին հանձնելու պրոցեսը հնարավորինս հեշտացնելն է, իսկ թե ինչ կարող է լինել այն օրը, երբ 102-րդ ռազմաբազան Հայաստանից կանհետանա, կարելի է միայն ենթադրել կամ երևակայել, քանի որ հայ-թուրքական սահման, ըստ էության, չկա էլ:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, ապա այն առհասարակ Բաքուն համարում է պայմանական՝ չթաքցնելով, որ մտադիր են ապագայում Հայաստանից լավագույն դեպքում թողնել մի քանի հազար քառակուսի կիլոմետր՝ մնացածը սարքելով «Արևմտյան Ադրբեջան»:
Հայաստանը դեռ երկար ժամանակ չի լինելու այնպիսի երկիր, որն ընդունակ կարող էր լինել ինքնուրույնաբար պաշտպանել սեփական սահմանների անվտանգությունը (միայն Ադրբեջանի հետ մոտ 1000 կմ-անոց սահման ունենք), ուստի եթե ռուսները դուրս են գալիս այստեղից, ապա առաջացած վակուումը պետք է լցնեն մյուսները: Հարցն էլ այն է, թե ովքեր, կամ առհասարակ ով կունենա դրա ցանկությունը: