Սյամոն, դատապարտելով թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը ու հայտարարելով, որ թե՛ մեկի, թե՛ մյուսի մատնանշած ուղին Հայաստանը տանում է պատերազմի, կոչ է արել հետևել իրեն ու չգնալ ո՛չ Արևմուտք, ո՛չ Հյուսիս, իսկ որպեսզի չլինի պատերազմ, Հայաստանը,փաստորեն, պետք է Մեղրիի ճանապրհը զիջի թուքերին:
Ստացվում է, որ Հյուսիսին ու Արևմուքին դեմ հանդես եկող Սյամոն կողմ է հանդես գալիս թուրքական պրոյեկտին. «Զանգեզուրի միջանցքը» թուրքական պրոյեկտ է, որ Փոքր Ասիան, որտեղ տեղակայված է թուրքական պետությունը, պետք է կապի Չինաստանին: Իսկ թե ինչու են թուրքերը ցանկանում հասնել Արևելքի խորքերը, շատ լավ երևում է ասենք նրանց նոր դպրոցական ծրագրերից. Թուրքիան դպրոցական ծրագրում «Կենտրոնական Ասիա»-ն փոխարինել է «Թուրքեստան» տերմինով, ասել կուզի՝ թրքացրել է մի քանի պետության պատկանող հսկայական տարածք՝մատաղ սերնդին «հայրենատեր» դարձնել;ու հեռահար նպատակով:
Սյամոն իրեն ապագա «Թուրքեստանում» երևի ինչ-որ սանջակապետ է երևակայում ու երազում այն միլիարդների մասին, որ ծրագրում է գռփել «Զանգեզուրի միջանցքի» միջոցով: Սյամոն հստակ պատվեր է կատարում՝ զբաղվելով թուրքական պրոյեկտի լոբբինգով ու ստեղծելով տպավարություն, թե եթե իր ասածը չանենք, կործանվելու ենք: Մինչդեռ իրականությունը տրամագծորեն հակառակն է՝ թուրքերի տակ ընկնել է, որ մեզ ոչ մի լավ բան չի խոստանում, և ապացույցը 1915 թիվն է, իսկ նոր ցեղասպանության կազմակերպման հարցում «Զանգեզուրի միջանցքը» առաջնային նախապայման է՝ իրողություն, որ ստիպում է թուրքրերին ամեն գնով Սյունիքն իրենցով անել: