Աշխարհին սպառնում է Մարբուրգի վիրուսի համաճարակը, որն անբուժելի է և գիտնականներին քիչ հայտնի, գրում է Mirror-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին։
«Ռուանդայի առողջապահության նախարարությունը հաստատել է առաջին բռնկումը երկրում։ 30 շրջաններից 7-ում հայտնաբերվել են վարակման դեպքեր»,- գրում է աղբյուրը:
Մասնագետներին, մասնավորապես, անհանգստացնում է այն փաստը, որ վարակի մեջ կասկածվող մեկ մարդ հեռացել է Ռուանդայից։ Բացի այդ, անհայտ է վիրուսի ծագումն ու տարածման եղանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել