Shamshyan.com-ը գրում է.

Այսօր Իջևան-Երևան միջհամայնքային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում. կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել