Ծերունական մարազմի գրկում հայտնված ՔՊ-ական Ասլանյան Հակոբը, որ խոստացել է ինքնասպան լինել այն դեպքում, եթե ընդդիմությունը գա իշխանության, զարմանք ու տարակուսանք է հայտնել, թե ինչու մարդիկ չեն տեսնում հատկապես վերջին 4 տարում Նիկոլի արած-դրածը՝ չտեսնողներին անվանելով կույր: «Ո՞նց կարելի է մարդը չտեսնի, ասի, օրինակ՝ այս 6 տարիների ընթացքում որևէ դպրոց փակվե՞լ է, չի փավել, իսկ քանի՞ տասնյակ դպրոց է բացվել: Որևէ մանկապարտեզ սեփականաշնորհվե՞լ է, չի սեփականաշնորհվել, իսկ քանի՞ տասնյակն է բացվել: Քանի՞ կիլոմետր ասֆալտ է արվել 25 տարվա մեջ, գրեթե չի արվել: Քանի՞ կիլոմետր ասֆալտ է արվել յուրաքանչյուր տարի, քանի՞ գյուղ է ջուր ստացել, քանի՞ գյուղ է էլեկտրականություն ստացել, քանի-քանի հազարներն են տուն ստացել»,-հայտարարել է Հակոբն ու պնդել, թե նրանք, ովքեր ցանկանում են, որ թուրքը Ջերմուկից հետ քաշվի, չեն ցանկանում՝ սահմաանզատում լինի:
Ասլանյան Հակոբ մեկնաբանելը վաղուց դարձել է անշնորհակալ գործ: Նման մի անշնորհակալ գործ էլ ասենք Աղազարյան Հովիկ մեկնաբանելն է, քանի որ ի դեմս այս երկուսի հայ հանրությունը գործ ունի կատարյալ տխմարների հետ, իսկ ՔՊ-ի ինչ լինելու մասին հստակ պակերացում կազմելու համար հարկավոր է ուղղակի ժամանակ առ ժամանակ սրանց հայտարարությունները լսել ու հետևություններ անել, ցավով գիտակցել, թե ինչ անբարեհույս տարրեր են 2018-ին իշխանության բերվել:
Փաստորեն՝ Հայաստանի ամբողջ դարդն ու ցավը ասֆալտն էր… Բա 12000 քկմ-ից ավել տարածքի կորուստն ո՞ւմ օրոք է եղել: Ընդ որում՝ առնվազը Սյունիքն էլ այսօր Հայաստանի մաս չէր լինի, եթե Իրանի գործոնը չլիներ, ու գուցե բանն արդեն Երևանին հասած լիներ, եթե հույսներս Նիկոլը լիներ: Չկասկածեք՝ Երևանի կորստից հետո էլ էր ՔՊ-ական ծերունին նույն էնտուզիազմով խոսելու Նիկոլի արած-դրածի մասին՝ իրեն հակաճառողներին մի լավ պորտատեղադրելով:
Մենք՝ հասարակությունն է մեղավոր, որ այս տեսակ մարդիկ ցայսօր իշխում են երկրում՝ փոխարենը ճաղավանդակներից անդին գտնվելու: