Չորեքշաբթի առավոտյան Երկրի վրա սկսվել է թույլ մագնիսական փոթորիկ. այս մասին, vesti.ru-ի փոխանցմամբ, հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Երկրի մագնիտոսֆերան չի ցանկանում հանդարտվել, և արևային քամու հոսքերը մեծացրել են տատանումների մակարդակը», - գրել է եղանակի տեսության մասնագետը Telegram-ի իր ալիքում:
Մոլորակի վրա G1 դասի թույլ մագնիսական փոթորիկը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 10:00-ի սահմանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել