Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանում հոկտեմբերի 3-ին գողության դեպքեր են տեղի ունեցել։

Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Աշոտ Ա․-ն դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին 45 համարի երթուղու վարորդ, Երևանի բնակիչ 49-ամյա Թորոս Ա․-ն ավտոբուսի վառելիքի բաքից գողացել է 80լ դիզ. վառելիք, 14 համարի երթուղու վարորդ, Երևանի բնակիչ 52-ամյա Խաչիկ Մ․-ն գողացել է 60լ դիզ. վառելիք:

14 համարի երթուղու մյուս վարորդ, Երևանի բնակիչ 42-ամյա Արսեն Դ․-ն գողացել է 70լ դիզ. վառելիք՝ նշված ՓԲԸ-ին պատճառելով 105 հազար դրամի վնաս:

Ինչպես հայտնել է սկզբնաղբյուրը, դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Կայքի տեղեկությնուններով՝ Աշոտ Ա․-ն «Երևան ավտոբուս» ՓԲԸ ճարտարագետն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել