Արձագանքելով սահմանադրագետների, վերլուծաբանների ու մի շարք գոծիչների այն արդարացի նկատառմանը, որ ՍԴ-ի համապատասխան որոշումն այն մասին, որ Սահմանադրութան մեջ Անկխախության հռչակագրին հղումն իրավական ուժ չունի, հետևանք է Արցախից ՔՊ-ի հրաժարվելու, Կոնջորյան Հայկոն թիրախավորել է ընդդիմությանը՝ հայտարարելով, թե Արցախում տեղի ունեցած «հեղաշրջումը», Արցախի լուծարումը և այլն մեծ հրճվանք են պարգևել երկրորդ ու երրորդ նախագահների թիմերին: Ըստ Հայկոյի՝ ընդդիմության իրական նպատակը Հայաստանի լուծարումն էր՝ իշխանազավթման միջոցով:
Առաջինն ո՞վ է «կատու ճղում», գիտե՞ք, մեղավորը: Հիմա Կոնջորյան Հայկոն նույն բանն է արել՝ քողարկելու սեփական թիմի հանցանքը: Իլհամի ուղիղ պատվերով հայոց պետականության ու Սահմանդրութան դեմ դավեր նյութող ուժի ներկայացուցիչն ունի այնքան ռսպիություն, որ թողած սեփական մեղքերը՝ ընդդիմությանն է մեղավոր հռչակում մի բանի համար, որը գոյություն չունի: Ավելին՝ սեփական թիմի դրսևորած վարքն ու կեցվածքն է վերագրում ընդդիմադիրներին՝ հույսով՝ մանիպուլացնելու հանրությանը:
Բայց ո՞վ է հիմար, որ տրվի կոնջորյանական կեղծ բառախաղերին, կամ՝ կույր՝ չտեսնելու պետական դավաճանության փաստը. երբ թշնամիդ է խմբագրում քո Սահմնադրությունը, դա նշանակում է, որ պետություն չունես՝ անկախ նրանից՝ որ ՔՊ-ականն ինչ է այս կամ այն եթերում բարբաջում: