Պարզվում է՝ ՔՊ-ական Հակոբյան Հասոն խիստ նեղվել է այն բանից, որ ընդդիմության վերջին ակցիայի ժամանակ երեխաներից մեկը Նիկոլին նեռ է ավանել: «Մեր քաղաքացիներից ահազանգ ստացա անհնազանդության ակցիաներից մի դրվագի վերաբերյալ, թե ինչպես են մանկահասակ երեխային՝ 4-5 տարեկան, օգտագործում որպես գործիք՝ խաղալով նրա փխրուն հուզական, հոգեբանական վիճակի հետ, մանիպուլացնելով նրան»,-տրտնջացել է ՔՊ-ականը՝ խնդրելով ՄԻՊ Մանասյան Անոյին «ի նպաստ երեխայի լավագույն շահի» ուսումնասիրել միջադեպը:
Այն, որ Հասոն սրտնեղել է, իհարկե, հասկանալի է. ո՞ւմ շեֆին ասես սատանա, չնեղվի հենց միայն այն գիտակցումից, որ դրա մի գործակիցն էլ ինքն է: Բայց եթե իսկապես Հասոն փնտրում է «արդարություն», ապա «սիրուն« Անոյի ճարակ պետք է սարքի հայ ժողովրդի մեծագույն մասին, քանի որ ոչ միայն տվյալ երեխան է Նիկոլին նեռ համարում, այլև բոլոր նրանք, ովքեր իրենց իսկակական հայ են կարծում:
Իսկ երբ նույն 2018-ին երեխաների մասնակցությամբ Նիկոլի հեղափոխության ժամանակ մեծերն ու փոքրերը նախկին իշխանություններին էին վարկաբեկում, դա կարելի՞ էր, թե՞ Հասոյի համար երկակի ստանդարտները միանգամայն ընդունելի են, երբ խոսքը վերադասին է վերաբերվում:
Նեռ չհամարվելու համար պետք է կա՛մ դավաճանել սեփական էությանն ու դառնալ հայ, կա՛մ ռադ լինել, գնալ: