Օրերս Արցախի ներկայացուցչության առջև տեղի ունեցած ակցին է մեկնաբանել է Սյամոն ինքը՝ ամեն կերպ հերքելով իր կապը ակցիայի մասնակիցների հետ: Հիշեցնենք, որ ակցիայի մասնակցիները պահանջում էին Սյամոյին համապատասխան մանդատով օժտել՝ արցախցիների հարցերով զբաղվելու համար: «Ես դա չեմ կազմակերպել»,-պնդել է Սյամոն եթերում:
Սյամոյի ջանքերը՝ հերքելու ակնհայտը, միտված է մի բանի՝ ակցիան որպես հետևանք ներկայացնելու այն բանի, թե իբր ինքը արցախցիների շրջանում պահջված է, արցախցիների շրջանում պոպուլյար է, ու հենց իր հետ են մարդիկ կապում իրենց բոլոր հույսերը: Բնականաբար, եթե ասեր, որ ինքն է արհեստականորեն կազմկերպել, սիրուն բան չէր ստացվի, քանի որ կստացվեր, որ Սյամոն փողի ուժով է մարդկանց ստիպել իրեն սիրել:
Օրումեջ էլ ակցիա կազմակերպի, չի կարող թաքցնել այն անհերքելի փաստը, որ արցախցիների շրջանում ոչ մի գրամ հարգանք ու վստահություն չի վայելում: Ախր ինչպե՞ս վայելի, եթե բոլորի աչքի առաջ է 2020-ին կատարվածը