«Դոմուսը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել հրդեհի դեպքով․
«Հոկտեմբերի 7-ին, ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում:
Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ»։ 
Ըստ հաղորդագրության՝ հրդեհի արագ տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է տարածքի ներքին երեսպատման նյութերի դյուրավառությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել