Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 8-ին անցկավելիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Կրեմլում երկու երկկողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ТАСС-ը։
«Նախագահը երկու երկկողմ հանդիպում կունենա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-նշել է ՌԴ նախագահի օգնականը։
«Քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր»,-ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը երկու կովկասյան երկների հարաբերությունների կարգավորման հարցում ակտիվ դրական դեր է խաղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել