Tert.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ Դավիթ Ղուլունցն այսօր ձերբակալվել է: Ոստիկանությունից ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը: 

Ոստիկանությունից փոխանցեցին, որ Ղուլունցը ձերբակալվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը», այլ մանրամասներ չհայտնեցին:

Ավելի ուշ Տեղի համայնքապետն ազատ է արձակվել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիշյալ հոդվածով նախատեսված արարքի համար սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել