Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր "Դղյակը", թե չէ ես պետք է նման մի բան գրեյի այսօր։
Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։
Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում եւ վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։
Արդյունքում, եւ վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու եւ դա իրավապահ համակարգին չհայտնելու համար, եւ իրավապահ համակարգի պատասխանատուների վրա, վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։
Եւ այսպես ապրում ենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid0aQ4SwegVGZF3x5hG87oaMkX68HaYHhZ67pU3iH13dTZyUzQEHmW89JHcAKxwR3c6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել