Մարզպետի հայտարարագրից պարզում ենք, որ նա ունի 4 անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան՝ Իջևանում, արտադրական նշանակության շինություն՝ Գանձաքարում և բնակարան՝ Դավթաշենում, 2007-ի արտադրության «Mitsubishi»՝ ձեռք բերված 2021թ.-ին: Ղալումյան Հայկն ունի նաև 1313200 դրամի բաժնային արժեթղթեր և այլ ներդրումներ ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ում: Բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) տարեվերջին կազմել են 5844183 դրամ, 2000000 դրամ ու 15000 դոլար էլ կանխիկ դրամ է հայտարարգրել Տավուշի մարզպետը, որի եկամուտները հաշվետու տարում կազմել են 16650953 դրամ, 15109825 դրամ էլ բանկում վարկ ունի:
Պարզվում է՝ Ղալումյան Հայկին թանկանոց նվերներ էլ են տալիս. հայտարարագրել է 13200000 դրամ արժողությամբ արժողությամբ նվիրատվության կամ օգնության կարգով տրված գույք՝ չնշելով, սակայն, թե կոնկրետ ինչ է դա եղել: